Լուկաշենկոն կորոնավիրուսն անցկացրել է ոտքի վրա
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ վարակվել է կորոնավիրուսով և անցկացրել է «ոտքերի վրա» ՝ առանց հիվանդության ախտանիշների ի հայտ գալու: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն գրանցված է որպես նախագահի թեկնածու՝ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։
«Ամենից զարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու հետ, որը կարողացավ ոտքի վրա տանել կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի անվտանգության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ նա այցելել է ՆԳՆ զորքերի զորամաս ։
Նա շեշտել է, որ բնակչության 97%-ն այս վարակը կրում է ասիմպտոմ:
«Փառք Աստծո, որ ընդգրկվեցի ասիմպտոմ վարակակիրների խմբում: Վերջապես, ես էլ հայտնվեցի Բելառուսի ոսկե ֆոնդում ՝ կրելով այդ վիրուսը » - ավելացրել է Բելառուսի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան