Յուրի Խաչատուրովը՝ դատավորին. Դուք չեք վճարի թարգմանչին, ես կվճարեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ընթացող դատական նիստում նախագահող դատավոր Աննա Դանիբելյանը ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի թարգմկանչին տեղեկացրեց, կառավարության որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն, ինչի հետևանքով դատարանը չի կարող ապահովել նրա վարձատրությունը։ Վարձատրությունն այսուհետ իրականացնելու է դատական դեպարտամենտը՝ մրցույթը հաղթած կազմակերպությունների թարգմանիչների միջոցով։
Նշեց, դատարանում պետք է բարձրացվի գործի վարույթում նրա հետագա մասնակցությունը։
Խաչատուրովի փաստաբանը դատավորին տեղեկացրեց, այս գործով ներգրավվել է այս տարվա մարտի երեքից, մինչ այսօր որևէ տեսակի վարձատրություն չի ստացել ոչ դատարանից, ոչ դեպարտամենտից։
«Ես չեմ պահանջել դատարանից, դեպարտամնեից, ոչ արդարադատության նախարարությունից որևէ տեսակի վարձատրություն, չնայած այն հանգամանքին, որ ինձ հրավիրել է դատարանը։ Ես առաջին դատական նիստում հայտարարեցի, որ վարձտրության հետ կապված խնդիր չունեմ։ Մինչ այս պահը որևէ վճարում չի եղել, ոչ խնդիր եղել է, ոչ էլ կլինի։ Նման պահանջ երբևէ չի եղել։ Մինչ այս պահը դատական նիստերին մասնակցել եմ առանց վարձրատրության, դրա մասին չեմ էլ բարձրաձայնել»,-ասաց թարգմանիչ Բաղրամյանը։
Դատավոր Դանիբեկյանի հստակեցնող հարցին, այսինքն պատրաստ եք անհատույց աշխատե՞լ, Խաչատուրովի փաստաբանն արձագանքեց՝ սիրում է իր աշխատանքը, այն կատարում է հաճույքով, վարձատրություն չի եղել, չի էլ ակնկալել։
Դանիբեկյանը հարցրեց նաև Յուրի Խաչատուրովի կարծիքը։
«Թող մասնակցի, խնդրում եմ, դուք էլ վճարեք նրան։ Դուք չեք վճարի, ես կվճարեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նիստում քննարկվում է Խաչատուրովի համար նոր թարգմանիչ ներգրավվելու հարցը, ինչը պայմանավորված է կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններով։
Նոր թարգմանիչ այնուամենայնիվ ներգրավվեց, նա պետք է կատարի գրավոր թարգմանություններ։ Դատավոր Դանիբեկյանը նկատեց, որ երկու թարգմանիչ ունենալը բխում է դատարանի շահերից, քանի որ թարգմանչի բացակայությունը հիմք չի հանդիսանա դատական նիստը հետաձգելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողի ներկայացուցիչը բացարկ հայտնեց մեղադրող կողմին
- Դատավոր Դանիբեկյան. Մեժլումյանի և Ալումյանի միջնորդություներն այս փուլում լուծում ստանալ չեն կարող
- Սեյրան Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել ԱԺ նախկին նախագահին ու պատգամավորների
- Հայկ Ալումյան. Էս տեսակի վերացական ու անորակ մեղադրանքով դատարանը քննություն չպետք է նշանակեր
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան