Ռոբերտ Քոչարյան. Իմ բանկային հաշիվներին փոխանցում կատարվում է մեկ աղբյուրից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ապօրինի ձեռք բերված գույքի մասին խոսակցություններին ու լուրերին։
«Հարգելի դատարան, ուղղակի մի փոքր շեշտադրում, շատ է խոսվել ապօրինի ձեռք բերված գույքի մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի ու հաշիվների կալանքի հարցը։ Դա մեկ տուն է, որը ես ստացել եմ պետության կողմից, և երկու բանկային հաշիվներ, որոնց բոլոր փոխանցումները կատարվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ Սիստեմայից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել, նաև դրա վերաբերյալ դուք նյութեր ունեք։ Ես սա հնչեցրեցի և Ձեր, և ավելի շատ հանրության համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Միջնորդություններին լուծում տալու համար դատարանը պաշտպանական կողմին խնդրեց տրամադրել տեղեկություններ կալանքի տակ եղած գույքի արժեքի ու կազմի մասին։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունեա օգոսոտսի 4-ին, ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին վերացնել նրանց անշարժ ու շարժական գույքի, հաշիվների վրա դրված կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միջնորդեցին վերացնել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքին դրված կալանքը
- Դատարանը թույլ չտվեց, որ Խաչատուրովը երկու օրով մեկնի Վրաստան
- Յուրի Խաչատուրովը՝ դատավորին. Դուք չեք վճարի թարգմանչին, ես կվճարեմ
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան