6,4 միլիոն դոլար՝ Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին
Լողի միջազգային ֆեդերացիան 6,4 միլիոն դոլար կտրամադրի Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող բարձրակարգ /ովքեր հավակնում են մեդալների/ և զարգացող երկրների մարզիկներին /ովքեր ձգտում են ձեռք բերել վարկանիշային միավորներ /, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Բաշխումը նախատեսում է երեք նպատակային ոլորտ: Ամենամեծ գումարը`4 միլիոն դոլար, կուղղվի 160 ազգային ֆեդերացիաներին։ Մայրցամաքային կազմակերպությունները կստանան 460,000 դոլար: 2 միլիոն դոլար կհանձնվի միջազգային ֆեդերացիայի հատուկ կրթաթոշակային ծրագրի անդամներին։ Այն նախատեսված է 100 մարզիկների` 80 լողորդների և 20 ջրացատկորդների համար, ովքեր դեռ չունեն վարկանիշ։
Գումարը հնարավորություն կտա նրանց վերապատրաստվել Սենեգալի, Թաիլանդի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ջրային կենտրոններում:
FINA-ի աջակցության ծրագիրը նախատեսում է տարեկան 25,000 ԱՄՆ դոլար տրամադրել ազգային այն ֆեդերացիաներին, որոնց ներկայացուցիչները մասնակցում են ջրային մարզաձևերի, կարճ ջրերի լողի և պատանիների աշխարհի առաջնություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները