Ֆիրդուսի թաղամասի մի հատվածի կառուցապատման եռաչափ մոդելի տեսանյութն է հրապարակվել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ֆիրդուսի թաղամասի մի հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութ։
«Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։
Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։
Ուրախ եմ, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կունենանք նման գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՛ս տնտեսապես ձեռնտու մոդելով կառուցապատել Ֆիրդուսի թաղամասը՝ հիմնականում պահպանելով այն. aravot.am
- Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- ԿԳՄՍ փոխնախարարը դեմ է Ֆիրդուսի կառուցապատման նախագծին
- «Իմ քայլ»-ը կքննարկի Ֆիրդուսի թաղամասի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին