Հայաստանում արևային վահանակների արտադրությունը 35.6 տոկոսով աճել է
Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին արևային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 41.7%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա հինգ ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 6.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 4.8 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Նշենք նաև, որ ըստ վիճակագրության, հունվար-մայիսին հանրապետությունում արևային վահանակների արտադրությունը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ 35.6 տոկոսով աճել է:
Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 4 262 արևային վահանակ, այս տարի՝ 5 779 հատ, որից 837-ն արտադրվել է մայիսին։