2022թ․ Քաթարում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Քաթարը նամակ է հղել ՄՕԿ-ին 2032թ․ ամառային և պարալիմպիկ օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նման նպատակ ունեն նաև Հնդկաստանը, Ավստրալիան (Քվինսլենդ նահանգ), Չինաստանի Շանհայը, ինչպես նաև Հարավային Կորեայի Սեուլը և ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանը՝ միասնական:
Նախկինում Քաթարը ցանկություն է ունեցել անցկացնել 2016 և 2020 թթ․ մարզահանդեսները, որոնք համապատասխանաբար տրվել են Ռիո դե Ժանեյրոյին և Տոկիոյին:
2022թ․ Քաթարում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
Հարակից հրապարակումներ`
- Կատարը ցանկանում է հյուրընկալել 2032թ․-ի Օլիմպիադան
- Քաթարում մինչև տարեվերջ նախատեսում է ևս երկու մարզադաշտ բացել Աշխարհի գավաթ 2022-ի համար