28.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, 239 նոր դեպք է գրանցվել
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում:
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Հարակից հրապարակումներ`
- 27.07.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
- 24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ
- 23.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, գրանցվել է 469 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին