Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր Չինաստանում
Չինաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր 61 դեպք: Մահացություններ չեն գրանցվել: Կիրակի օրը հիվանդանոցներից դուրս են գրվել այդ վարակակիրներից տասը: Վարակակիրների հետ շփումներ ունեցած 228 անձինք ևս ավարտել են բժշկական հետազոտությունները: Սակայն ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է երեքով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կիրակի օրը հաստատվել է, որ վարակի 80 դեպքերն, այսպես ասած, ներկրված են այլ երկրներից: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Կիրակի օրվա երեկոյան տվյալներով Չինաստանի հիմնական տարածքում ներկա պահին կա հիվանդությունը դրսից բերած 2049 վարակակիր: Իսկ երկուշաբթի օրվա տվյալներով այս երկրում մինչ այժմ գրանցված վարակակիրների թիվը մոտեցել է 84 հազարին: Քսանմեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Ինչ վերաբերում է Հոնկոնգին, ապա այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2633-ի: Հիվանդությանը 7 և կես միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքում մինչ այժմ զոհ է գնացել 18 մարդ:
Չինաստանից իր անկախությունը պաշտպանող Թայվանում հաստատվել է հիվանդության 458 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան