Ովքե՞ր են Հայաստանում երթևեկում գնացքով
Կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով ստեղծված վիճակը չէր կարող բացասական ազդեցություն չունենար երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. մարտի 14-ից չի գործում Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը, չեղարկվեց Երևան-Բաթումի-Երևան երթուղին, որը սովորաբար բացվում էր ամեն տարի հունիսի 15-ին, չի գործարկվել Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար նախատեսված սեզոնային էլեկտրագնացքը, որը սովորաբար գործում էր հունիսից մինչև սեպտեմբեր:
ՀԿԵ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հարավ Կովկասյան երկաթուղին տեղափոխել է 136. 8 հազար ուղևոր, որից 3.5 հազարը՝ միջազգային, իսկ 133,3 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:
2019 թվականի առաջին կիսամյակում Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով տեղափոխվել է 178,7 հազար ուղևոր, որից 166,1 հազարը՝ տեղական, իսկ 12,6 հազարը միջազգային հաղորդակցությունում:
Ուղևորափոխադրումների հիմնական անկումը կապված է միջազգային երթևեկության դադարեցման, տուրիստական խմբերի բացակայության, ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման և, համապատասխանաբար, ուսանող-ուղևորների բացակայության հետ: Ներկայումս ուղևորների 77%-ը կարճ տարածություններով՝ մինչև 50 կմ, ճամփորդողներն են:
Այնուամենայնիվ, չնայած առաջացած դժվարություններին, ՀԿԵ-ն աշխատում է ուղևորափոխադրումների որակի բարելավման ուղղությամբ. հուլիսի 1-ից ուղևորների շրջանում ամենապահանջված՝ Երևան-Գյումրի, երթուղու երկու ուղերթները սպասարկում է ԷՊ2Դ նոր սերնդի էլեկտրագնացքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԿԵ. Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր
- ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
- ՀԿԵ բոլոր էլեկտրագնացքներում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ
- ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման նվազման մասին