Էդմոն Մարուքյան. Օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն մի դեպքում
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն Էդմոն Մարուքյանին բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ:
«Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է, իսկ դուք գիտեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել:
Այս պահին միայն անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և մեր կարծիքով պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փա՛կ տարածքներում:
Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով:
Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան