Դատարանը թույլ չտվեց, որ Խաչատուրովը երկու օրով մեկնի Վրաստան
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ընթացող նիստում դատարանից խնդրեց թույլտվություն, որպեսզ իԽաչատուրովը երկու օրով այցելի Վրաստան ու վերադառնա։ Նա հիշեցրեց, որ 2018-ի նոյեմբերի 4-ից Հայաստանի Հանրապետության տարածքը Յուրի Խաչատուրովը չի լքել։
«Բոլորիս հայտնի է, նաև քրեական գործի նյութերում կա, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Ծղարո համայնքում։ Ծնողները և եղբայրը հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը մի քանի տարի չի եղել այնտեղ»,-հիմնավորեց փաստաբանը փաստաբանը։
Պողոսյանն ավելացրեց, որ Խաչատուրովի՝ Վրաստան մեկնելը չի հանգեցնեի դատական նիստերի հետաձգմանը, քանի որ նիստերը նշանակվում են ամեն երեքշաբթի, նա կհասցնի այդ ընթացքում մեկնել Վրաստան ու վերադառնալ։
«Մենք դատարանի թույլտվությունն ենք խնդրում այդ միջանկյալ ժամանակահատվածում ընդամենը երկու օրով սահմանը լքելու վերաբերյալ։ Իսկ եթե այդ ընթացքում հրատապ անհրաժեշտություն առաջանա Յուրի Խաչատուրովի՝ Երևանում գտնվելու հետ կապված, նրա հեռախոսահամարը, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ակտիվ են լինելու, կարող ենք մի քանի ժամվա ընթացքում ապահովել նրա ներկայությունը դատարանում»,-ասաց պաշտպանը։
Դատավորը հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի համավարակի հետ կապված ի՞նչ պայմաններ են գործում Վրաստանում։ Պողոսյանը տեղեկացրեց՝ օգոստոսի 1-ից հանվելու են սահմանափակումները, ինչը չի ենթադրում պարտադիր մեկուսացում։
«Բայց եթե փոփոխություն եղավ, մեկուսացման հետ կապված, չենք մեկնի։ Այսինքն Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանում չլինելու հետ կապված դատական նիստեր չեն հետաձգվի»,-ասաց Պողոսյանն ու ավելացրեց, մեկնելու օրերը ևս կընտրեն այնպես, որ դատական նիստերին չխանգարեն։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացված պատճառաբանությունը հիմնավոր համարեց, բայց նկատեց՝ սահմանափակումների հետ կապված կարող է խնդիր առաջանալ։
Դատախազն առաջարկեց քննարկել հարցը, երբ հստակեցվի հայ-վրացական սահմանի հետ կապված ռեժիմը, այս պահին ռիսկերը կանխատեսելի չեն, հնարավոր էլ չէ ճշտել։
«Ռեժիմի սահմանումից հետ քննարկումն առավել առարկայական կլինի»,-ասաց դատախազ Բաղդասարյանը։
Դատավոր Դանիբեկյանը նկատեց, որ այս պահին գործում է 14 օրյա պարտադիր ինքնամեկուսացման պահանջ, ինչը կարող է խոչընդոտել դատական նիստերին ու մոտ մեկ ամիս հետաձգել այն։
Դատարանն արձանագրեց, որ փաստարկման հիմքում հրատապ ու անհետաձգելի լուծում պահանջող հանգամանք չկա, որի համար պարտադիր է Խաչատուրովի մեկնելը։
«Այս պահին դիմումը մերժվում է»,-ասաց դատավորը՝ ավելացնելով, որ նրանք զրկված չեն դիմումը կրկին ներկայացնելու հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան