Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին
«Թե՛ Լիլիթ Մակունցը, թե՛ Հայկ Սարգսյանը ստում են, քանի որ դեռ երեկվանից շրջանառվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանական պատգամավորը՝ Հայկ Սարգսյանը կիրակի ամբողջ օրն անցկացրել է «White Shorja» լողափում և բնականաբար եղել է առանց դիմակի: Նմանատիպ կադրեր առկա են առավոտյան և ցերեկվա ժամերից, որտեղ Հայկ Սարգսյանը կապույտ կարճաթև վերնաշապիկով է, ապա մուգ կապույտ սպորտային հագուստով»,-գրում է Antifake-ը՝ անդրադառնալով Սևանի ափիերից մեկում փարթիին Հայկ Սարգսյանի մասնակցությանը, դրան հետևած ներողությանըԼ
AntiFake.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր «White Shorja» լողափից օրվա տարբեր ժամերին Հայկ Սարգսյանի փարթիից: Կադրերն արված են մինչև մութն ընկնելը, մթնշաղին և ուշ գիշերը, որոնք կրկին փաստում են, որ իշխանական երկու ներկայացուցչիչները ստել են հանրությանը՝ շտապելով հերքել Հայկ Սարգսյանի օրինախախտ վարքն ու արտոնյալ կարգավիճակը:
Ավելին, չնայած նրան, որ Լիլիթ Մակունցը հերքել է Հայկ Սարգսյանի կապը լողափի և միջոցառման կազմակերպման հետ, սակայն ԶԼՄ ձեռքի տակ եղած կադրերը և նրան հասած տեղեկություններն ասում են ամբողջովին հակառակը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավորը կազմակերպչական կեցվածքով զրուցում տարբեր անձանց հետ:
Թե ինչպես է ստացվել, որ բազմամարդ, հակահամաճարակային կանոնների կոպտագույն խախտումներով և դեռևս 10 օր առաջ ծրագրված միջոցառումը վրիպել է երեկ ամբողջ օրը Սևանում խստացված «ռեյդեր» իրականացրած ոստիկանության աչքից, կարելի է ենթադրել: Այս հարցում օգնության է գալիս նաև լողափնյա համերգին երգած Գոռ Սուջյանը:
Վերջինս ArmDaily.am լրատվականին տված հարցազրույցում ասում է, որ իրեն ներկայացրել են, որ «ամեն ինչ հստակեցված և համաձայնեցված է եղել պարետատան հետ»:
«Արդեն մեկ ամիս է, որ գովազդվում է համերգը և ես համոզված էի, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է լինելու, դրա համար տարօրինակ չէր, այլ զարմանալի էր, քանի որ վաղուց նման միջավայրում չէի եղել», - ասել է Գոռ Սուջյանը:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ենթադրաբար պարետատունը որոշակի երաշխիքներ է տվել իշխանական պատգամավորի մասնակցությամբ միջոցառումն անխոչընդոտ անցնելու համար: Բացի այդ, ստացվում է, որ իշխանության գրկում կան արտոնյալներ, որոնք թքած ունենալով պարետատան և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների վրա, կազմակերպում են բազմամարդ փարթիներ և մեծ հաշվով անպատիժ մնում: Այդ արտոնյալներից է Նիկոլ Փաշինյանի ընկերոջ որդին՝ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը: Իսկ իշխող խորհրդարանական ուժի ղեկավարը շտապում է արդարացնել նրան հանրության աչքերում:
Էքսկլյուզիվ կադրերը՝ ստորև.
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաև նրա նկատմամբ. Մակունցը՝ Հայկ Սարգսյանի առանց դիմակների փարթիի մասին
- Մակույկում հայտնված պաշտոնյաները՝ առանց դիմակ, հեռավորության ու ներողության
- Հայկ Սարգսյանն իրեն առանց դիմակի նկարելը պատվեր է որակում
- Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան