Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1145 դեպք: Ապաքինվել է ևս հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 927։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6459 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 353֊ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա