Գիորգի Գախարիայի և Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության հիմնահարցերը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը:
Ըստ նրանց, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույցը կապված էր Վաշինգտոնում հետաձգված Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի լիագումար նիստի կապակցությամբ: Նիստի հետաձգման պատճառը կովիդ 19 էր: Կողմերը հույս են հայտնել, որ լիագումար նիստը կկայանա մինչև տարեվերջ:
Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, կողմերը քննարկել են գլոբալ համավարակի ընդհանուր մարտահրավերները և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան: Պետքարտուղարը բարձր է գնահատել համավարակի դեմ պայքարի գործում Վրաստանի կառավարության ձեռնարկած արդյունավետ քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան