Էրդողանը Պուտինի հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Կրեմլի հաղորդմամբ, հայ-ադրբեջանական պետական սահմանի տարածքում իրավիճակի սրման համատեքստում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ: Վլադիմիր Պուտինը կարևորել է ցանկացած գործողության անթույլատրելիություն, որը կխթանի լարվածությունը:
Երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու գործում՝ բանակցությունների միջոցով: Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել տարածաշրջանը կայունացնելու ջանքերը:
Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումը այլընտրանք չունի՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների:
Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի: Մասնավորապես, դրական գնահատական է տրվել համագործակցությանը` կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում, ինչը հնարավորություն է տվել որոշում կայացնել օգոստոսի 1-ից Ռուսաստանի և Թուրքիայի մի շարք քաղաքների միջև կանոնավոր թռիչքների մասնակի վերսկսման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին