Իրանում հակահայկական ցույցեր կազմակերպած 15 ադրբեջանցի է կալանավորվել
Իրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Բողոքի ցույցերը կազմակերպվել են Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց, ինչպես նաև՝ Ուրմիա քաղաքի Աթայի պողոտայում։
Սակայն ոստիկանությունը և Հեղափոխության պահապանների կորպուսը միջամտել և կանխել են հակահայկական միջոցառումների անցկացումը։ 15 ադրբեջանցի ցուցարար կալանավորվել և տեղափոխվել է նշված քաղաքների բանտեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան