«Ձյունիկ»-ի շենքն այսօրվա պայթյունից հետո էլ փուլ չեկավ
Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը փլեցնելու համար այսօր էլ պայթեցրեցին։
Արդեն երրորդ անգամ պայթեցումից հետո շենքը կրկին կանգուն մնաց։
Հիշեցնենք, որ շենքը փլեցնելու որոշում կայացվեց այնտեղ այս ու անցած ամառ բռնկված հրդեհներից հետո։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում է ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից։
Հունիսի 25-ի պայթեցումից հետո ընկերությունը հայտարարեց, որ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։ Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 28-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները
- «Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցումից հետո չի փլուզվել պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան