Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ահազանգում է.
«Ցավալի է , բայց փաստ։ Կարծում եմ՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում, կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում...»։
Նա նաև «շնորհակալություն է» հայտնել պատգամավորներին լարված իրավիճակում Ամուլսարի պահպանների կողին լինելու համար՝ իրականում ակնարկելով նրանց ու նրանց կողսմերից արձագանքների բացակայությունը։
Հիշեցնենհք, որ երեկ երեկոյան մեծ քաշքշուկ էր առաջացել Ամուլսարի պաշտպանների, ոստիկանության ներկայացուցիչների միջև, ինչի հետևանքով մոտ տասը քաղաքացի տարվել էին ոստիկանություն, որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։
Քաշքշուկի ռեսանյութը հրապարակել է Շ. Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում լարված իրավիճակ է
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև
- Ամուլսարի պահապանները պահանջում են պահնորդական խմբի անդամների մի մասի հեռացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան