Վրաստանում ադրբեջանցիները հակահայկական ցույց են կազմակերպել
Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ի թիվս այլ երկրների Վրաստանում ևս ադրբեջանցիները փորձում են հայերի դեմ սադրիչ միջոցառումներ իրականացնել։
Մասնավորապես ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ մասնակիցները Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով հակահայկական բնույթի պաստառներ են պարզել։
Չնայած, որ նմանատիպ ցույցերը տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո ծավալված բախումների համատեքստում, այնուամենայնիվ, ադրբեջանցի ցուցարարների պարզած պաստառները վերաբերում են միայն Ղարաբաղին։
«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Աբխազիան և Օսեթիան պատկանում են Վրաստանին» գրությունները կողք կողքի պարզելով՝ ադրբեջանիցները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը՝ համեմատության մեջ դնելով իրականաում շատ տարբեր երևույթներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան