«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը
«Թովմասյան» բարեգործական հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը և «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության մասնակիցներն այսօր՝ հուլիսի 28-ին, հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱՀ առողջապահության նախարարը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և ողջունել նախաձեռնության իրականացումը:
Ա. Օհանջանյանը շնորհակալություն է հայտնել Արտակ Թովմասյանին, ինչպես նաև «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության բոլոր անդամներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում «COVID-19»-ի դեմ պայքարում: Այնուհետև նախարարը մանրամասներ է հաղորդել Արցախում համավարակի տարածման և կանխարգելման վերաբերյալ:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արտակ Թովմասյանն ասել է, որ մայիսի 2-ին Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար հիմնադրամը նախաձեռնել է «Միասին մենք կարող ենք» խորագրով համերգային ծրագիր, որին միացել են ավելի քան 120 հայ և աշխարհահռչակ գործիչներ չորս մայրցամաքներից: Համերգի ողջ հասույթն օգտագործվել է բարեգործական ծրագրերի իրականացման համար:
«Նախաձեռնության շնորհիվ հիմնադրամն ամբողջապես բավարարել է Գյումրու, Վանաձորի, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցների, Պաշտպանության նախարարության, ոստիկանության բուժվարչության և այսօր արդեն Արցախի Հանրապետության հայտերը: Մենք այսօր այցելել ենք Մարտակերտի շրջանային բուժմիավորում և անձամբ հանձնել անհրաժեշտ բժշկական սարքավորումները (շարժական սոնոգրաֆ սարք): Ուրախ ենք և հպարտ, որ կարողացանք ինչ-որ ձևով աջակցել արցախահայությանը: Համոզված ենք, որ այսուհետ ևս կշարունակենք մեր համագործակցությունը»,-մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ աշնանը հիմնադրամը նախատեսում է շարունակել նախաձեռնության երկրորդ փուլը՝ համաշխարհային մասշտաբով: Հանգանակությունները դեռ շարուանկվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին