ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարարին
ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարար, Օսման Քավալային։ Նա արդեն 1001-րդ օրն է անցկացնում բանտում։
«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ և արագ հանգուցալուծում տալ գործին», - նշվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ` սույն տարվա փետրվարի 18-ին ազատ էր արձակվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Օսման Քավալայի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել:
Քավալան այս անգամ մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդված հատկանիշներով, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձ»։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է հատնել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։
Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ զեկուցողները Թուրքիային կոչ են անում անհապաղ ազատել Օսման Քավալային՝ ՄԻԵԴ-ի վերջնական որոշումից հետո
- ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
- Հասարակական կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել Օսման Քավալային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան