Բարեգործական ծրագրով Արցախում է «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը
Բարեգործական ծրագրով Արցախում են «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ։
Կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնադրամը շարունակում է աջակցել հիվանդանոցներին, վերազինելով նոր սարքավորումներով։ Այս անգամ ծրագիրը հասավ Մարտակերտ։ Շրջանային բուժմիավորմանն այսօր նվիրաբերվել է սոնոգրաֆ շարժական սարք, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև շրջանի համայնքներում։
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հրավերով «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը եղել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում, ծանոթացել ներկայիս պայմաններին և նյութատեխնիակական բազային, որտեղ դեռ 2017 թվականից Կարեն Սարգսյանի առաջարկով հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել շենքային նոր պայմանների կառուցման համար։
Տասնամյակներ շարունակ Ասկերանի ՇԱԻ բաժինն իր ծառայությունն իրականացնում էր վարձակալած տարածքում՝ ոչ բարվոք պայմաններում։ Այս տարվա մայիսից բաժինը տեղափոխվել է նոր շենք, որի վերակառուցման և վերանորգման աշխատանքներն ավարտական փուլում են։
Շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո ծառայությունը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված ևս մեկ նոր շենք։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Արտակ Թովմասյանը նշել է, որ Արցախի ԱԻ ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրի ուղղությամբ աջակցությունը շարունակական բնույթ կկրի։
Կարեն Սարգսյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու արցախցիներին մշտապես աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան