ՀՀ երկրորդ նախագահ. Տնտեսական խնդիրների մի զգալի մասն արհեստածին է
«Ես հետևում էի երկրի տնտեսական իրավիճակին նաև իմ պաշտոնավարումից հետո։ Իմ տպավորությունն այնպիսին էր, որ եթե չլիներ իշխանափոխությունը, մենք 2018 թվականը կփակեինք երկնիշ տնտեսական աճով»,-երեք հեռուստաընկերություններին՝ «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, երկիրն արդեն մտնում է երկնիշի շուրջ՝ 9-10-11 տոկոսի փուլ, բայց այն կանգնեց։ Տեղի ունեցածը նա համարում է կառավարության վատ աշխատանքի հետևանք։
«Ընդհանրապես կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել ներդրումները, կարող է սպանել ուղղակի ներդրումային քաղաքականությունը։ Եղած խնդիրները ես երկու մասի կբաժանեմ՝ պրոբլեմներ, որ այս իշխանությունը ստեղծել է մինչև համավարակը, և այն գործոնները, որոնք ավելացել են համավարկի պատճառով։ Տնտեսական խնդիրների մի զգալի մասն արհեստածին է, կառավարության քաղաքականության հետևանք են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այս պահին էլ հնարավոր է տնտեսական հաջողություններ ունենալ։
Հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը:
«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում»,-ասել էր նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հիմա այդ թրենդը փոխվել է, և մարդիկ համարում են, որ քաղաքակրթական և մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է և արժեքը, որի համար պետք է պայքարել։
«Այսօր աշխարհում կա այլ՝ ազգային արժեքների համար պայքարելու թրենդ, և առաջատարներն այս գործընթացում Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, շատ հզոր մշակույթ, և որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր են խաղում։
Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձևավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից և այդ քաղաքականությունն են վարում, և հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախնում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։
Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավվում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են»,-ընդգծել էր երկրորդ նախագահը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում