Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կարող է տեղի ունենալ աշնանը
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և կորոնավիրուսի պանդեմիայի դինամիկան թույլ տան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3 + 2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և համաճարակի դինամիկան», - ասել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումները շարունակվում են մշտական ռեժիմով, ամեն օր համանախագահների միջև»:
«Այժմ հիմնական խնդիրն է իրավիճակի մեղմացումը, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման որոնումների ակտիվացումը, - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում»: