«Պահանջատեր դիմորդ»-ի փաստաբանական թիմն այսօր հայցեր կներկայացնի դատարան
Պահանջատեր դիմորդ երիտասարդական շարժման պայքարը մտնում է վճռական փուլ: Հայտարարել է շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա մանրամասնել է, որ փաստաբանական թիմը քիչ առաջ ավարտել է հայցադիմումների հետ կապված աշխատանքները։ Այսօր կներկայացնեն 2 հայցադիմում՝
1-ին հայցադիմումով ՀՀ վարչական դատարանի առջև բարձրացվում է ընդունելիության կարգի անվավերության հարցը` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին:
2-րդ հայցով պահանջ է դրված անհատական մակարդակում, բոլոր լիազորագիր տված դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր:
«Այսօր ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ՀՀ վարչական դատարանի բակ: Հայցը մուտքագրելուց հետո կքննարկենք հայցի մանրամասները: Սիրելի´ դիմորդներ ձեր պայքարն անկասելի է, ձեր հաղթանակն` անխուսափելի, դուք հաղթող եք, դուք արդեն հաղթել եք»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նունե Ամիրյան. Անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների
- Արթուր Վանեցյան. Կանգնում եմ դիմորդների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին
- ԿԳՄՍ շենքի դիմաց դիմորդները երգով շնորհակալություն հայտնեցին իրենց հետ պայքարող մայրերին
- Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
- Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
- Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան
- Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
- Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ծնողները կդիմեն դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին