Վեց տարի առաջ այս օրը փոխեց կյանքիս հունը․Սարգիս Ստեփանյան
Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն, մայոր Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վեց տարի առաջ այս օրը, այս ժամերի ականապայթյունը փոխեց կյանքիս հունը։ Ծայրահեղ ծանր վիրավորվելուց հետո ես վերածնվեցի ու արդեն վեց տարեկան եմ։
Շնորհակալ եմ Աստծուն, որ տվեց ինձ հնարավորություն կյանքը ճանաչել հակառակ բևեռից, վստահ կանգնել ու գնահատել ինձ աջակցող ու ոգեշնչող մարդկանց, բժիշկներին, որոնք ջանք չխնայելով ոտքի կանգնեցրին ու սովորեցրին, դանդաղ առաջ քայլել ու ես սովորեցի...
Այսօր, ավելի քան երեկ վստահ կանգնած եմ հայրենի սուրբ հողիս վրա, որը կարծրացել է մեր անմահ քաջերի թափած արյունից... հողը իր ուժն է փոխանցում... իմ ուսերը անգամ ծանրաձողի ծանրությունից՝ 140 կգ, չեն ճկվի, քանի որ այն գունազարդված է մեր փառահեղ եռագույնով...»։
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Ստեփանյան. Բարև՛, իմ Սասնա ծուռ ախպեր
- Իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել. Սարգիս Ստեփանյան
- Մայոր Սարգիս Ստեփանանը՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն
- Տոնոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Սարգիս Ստեփանյան. Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին