Ժոնաթան Լաքոտի հրապարակած մի նկարի պատմությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը սոցիալական ցանցերում նկար է հրապարակել, որում ցուցանակ է՝ դեպի Ստեփանակերտ ու դեպի Իրան։
«Որտե՞ղ եմ ես»,- նկարին կից գրել է դեսպանն ու հավելել, որ սա միայն աշխարհագրության հարց չէ։
Դեսպանի գրառման տակ բազում մեկնաբանություններ են արվել, Մեղրի, Գորիս, Արցախ․․․։
Անմասն չեն մնացել նաև ադրբեջանցիները, որոնք դեսպանին մեղադրում են պրովակացիայի մեջ, որ այցելել է Արցախ, Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի կողմնակալ համանախագահ լինելու մեջ։
Այս քննարկումներից հետո դեսպանը նոր գրառում է արել։
«Ամփոփելով․ այս լուսանկարն ակնհայտորեն արվել է Հայաստանի Հանրապետությունում: Այս նշանի հետաքրքրությունն ինձ համար այն է, որ դա ցույց է տալիս երկու ուղղություններ, որոնք ինձ համար անհնար է հասնել, յուրաքանչյուրը տարբեր պատճառներով:
Սա այս տարածաշրջանի իրողությունների ամփոփ նկարագրությունն է:
Ոչինչ ավելին...»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։
Où suis-je?
(Ce n'est pas qu'une question de géographie