29.07.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 308 նոր դեպք է գրանցվել
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում:
<Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-հայտնում են նախարարությունից։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
Հարակից հրապարակումներ`
- 28.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, 239 նոր դեպք է գրանցվել
- 27.07.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան