Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ ԼըԴրիանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում քաղաքական լուծման հասնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք LCP հեռուստաալիքի թվիթերյան էջից։
ԼըԴրիանը նշել է, որ հուլիսյան դեպքերը շատ անհանգստացնող են տարբեր պատճառներով․ նախ, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո սա առաջինն անգամ է, որ նման ռազմական բախում է եղել, 19 մարդ է սպանվել, և մեկ հայ զինվորն էլ մահացավ երեկ, բախումները տեղի են ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին, և երրորդ պատճառը սանիտարականն է, քանի որ երկրները, մասնավորապես Հայաստանը, շատ է տուժել այս ճգնաժամից։
Լը Դրիանը հիշեցրել է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ԱՄՆ-ի Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդությամբ, և ասել, որ իրենք իրականացրել են անհրաժեշտ նախաձեռնություններ, որ հրադադար լինի և վերսկսվի բանակցությունները, քանի որ չկա ռազմական լուծում։
«Պետք է գտնել քաղաքական լուծում։ Ֆրանսիան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի այս արդյունքին հասնելու համար»,-ասում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Conflit du Haut-Karabagh entre l’#Arménie et l’#Azerbaïdjan : @JY_LeDrian juge les événements "très préoccupants" et affirme que la France fera "tous les efforts" possibles pour aboutir à une solution politique. #DirectAN #QAG pic.twitter.com/OkkdJLz8mq
— LCP (@LCP) July 28, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան