«Հրապարակ». Ամուլսարը ամեն դեպքում բացելու են
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նկատո՞ւմ եք` «Լիդիանը» խիստ ակտիվացրել է փիառ-կոմպոնենտը, նկարահանված ռոլիկները, որոնք արձանագրում են, որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրին պատճառելիք ռիսկերը խիստ կառավարելի են, պտտվում են նոն-ստոպ ռեժիմով. թերևս նկատել եք նաև, որ քաղակտիվիստները, այսպես ասած` սորոսականները, դրսի հրահանգով հետ են քաշվել, մնացել է տեղացի պայքարողների փոքր խումբը` Ջերմուկից ու Գնդեվազից, որոնք ցայտնոտի մեջ են»,- ասաց մեր աղբյուրը:
Որքա՞ն ժամանակ է, ինչ սորոսականները հետ են քաշվել։ «Մոտ 15 օր կլինի»: Ինչո՞ւ։ «Իշխանությունների հետ դրսի ինվեստորները վերջնական «իտոգի» են եկել հանքը շահագործելու հարցում. իշխանությունն ասել է` մենք դեմ չենք, դուրս մղեք ակտիվիստներին, նախորդ գիշերվա դեպքերը դրա «ապրոբացիան» էին՝ «Լիդիանը» փորձեց իր աշխատողներին մտցնել տարածք, ոստիկանները եկան-կանգնեցին մեջտեղը։ Փորձեր էլի կլինեն, ընդ որում՝ դարձյալ գիշերով»:
Կարո՞ղ է հանգեն բախումների: «Չգիտեմ, կարծում եմ` ամեն գնով բացելու են»: Ո՞վ է շահում դրանից՝ նախագահ Արմեն Սարգսյա՞նը։ «Չեմ կարծում»։ Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների շահը։ «Բյուջեն դատարկ է՝ «Լիդիանը» լուրջ հարկեր մուծող ընկերություն է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան