Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցիալական լրատվամիջոցների կարգավորման մասին օրենքը
Թուրքիայի խորհրդարանը սոցիալական լրատվամիջոցները կարգավորելու մասին օրինագիծ է ընդունել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով քվեարկության արդյունքներին:
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինի խոսքով, ավելի քան 1 միլիոն բաժանորդ ունեցող օգտատերերը ստիպված կլինեն Թուրքիայում ներկայացուցչություն ունենալ, որի ղեկավարը պետք է լինի իր քաղաքացին:
Բացի այդ, հրապարակումները, որոնք երկրի իշխանությունները կհամարեն վիրավորական կամ զրպարտչական, պետք է հեռացվեն 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում օգտագործողները կկանգնեն տուգանքների կամ տրաֆիկի զգալի կրճատման առաջ:
Ըստ օրինագծի, ընկերություններից պահանջվում է իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները պահել Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան