Սահմանափակումների թուլացումն ամենօրյա քննարկման հարց է․Փաշինյան
Տեղյակ եմ, որ շատ քաղաքացիներ սպասում են սահմանափակումների թուլացմանը։Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ ասել, որ սահմանափակումների թուլացումն ամենօրյա քննարկման հարց է։ Եվ որևէ մեկը Կառավարությունից ավելի շատ շահագրգռված չէ այդ հարցում։ Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, օգտագործում ենք։ Իսկ այն մասերերով, որոնցով այդ որոշումը չի կայացվում,դա նշանակում է, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը այդպիսի հակահամաճարակային կանոնների, թուլացումների պատրաստ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև օդային տրանսպորտի հնարավոր վերաբացման, քաղաքացիների սպասումներին, տեղեկացնելով․«Շատ քաղաքացիներ սպասում են օդային տրանսպորտի վերաբացմանը, հատկապես ՝ օգոստոս ամսին, տուրիստական սեզոնի պիկին։ Ուզում եմ ասել, որ սա հնարավորություն է, շանս է, որ բոլոր մեր հայրենակիցները պլանավորեն հանգիստն անցկացնել Հայաստանում։ Ճգնաժամն օգտագործենք որպես հնարավորություն ՝ հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար»,-ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին