Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին գրում է «Արևելք» լրատվականը։
Նշվում է, որ թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը, նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:
Արման Բիչակչյանը գործարար է, աշխատում է աշխարհահռչալ հայ ոսկերիչ Սևան Բիչակչյանի հետ, ում անվանում են «Մատանիների տիրակալ»։ Արմանը նրա զարմիկն է։ Փեսացուի հայրը Պոլսո հայ հոգևորական է՝ Տ․Զավեն քահանա Բիչակչյանը։
Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:
Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Կիվմիվշ»» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան