Աշակերտուհին գանգատվել է հոգնածությունից և քնած ժամանակ մահացել կորոնավիրուսից
Ամերիկացի դպրոցական Կիմորա Լինումը գանգատվել է հոգնածությունից և քնելուց հետո մահացել է կորոնավիրուսից: «The Mirror»-ի տարածած լուրը ներկայացրել է «Լենտա.ռու»-ն:
Ինչպես հայտնել է իննամյա աղջկա ընտանիքը, նրա մահից մի քանի օր առաջ նա իրեն վատ է զգացել։ Նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37,7 աստիճան, բայց բժիշկները եզրակացրել են, որ երեխան սովորական մրսածություն ունի և նրան ուղարկել են տուն:
Չնայած ախտանիշներին, աշակերտուհուն կորոնավիրուսի առկայության ստուգման թեստ չեն արել:
Մի քանի օր անց Կիմորան մի փոքր ավելի լավ է զգացել և գնացել է ընկերների հետ խաղալու: Զբոսանքից տուն գալով՝ աշակերտուհին գանգատվել է հոգնածությունից և գնացել է քնելու: Որոշ ժամանակ անց աղջկա մայրը նրան գտել է առանց կյանքի նշանների: Ըստ հարազատների, աղջիկը առողջական խնդիրներ չի ունեցել:
Ըստ աղբյուրի, հունիսին երկու տարեկան մոսկվայաբնակ երեխա էր մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով: Նրա արյան մեջ հայտնաբերվել են IgM հակամարմինները, որոնք արտադրվում են COVID-19- ի սուր փուլում, և նրա ծնողներին թույլ չեն տվել տեսնել հիվանդին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում