Քաղաքական 14:41 29/07/2020 Հայաստան

Էսթերա Մկրտումյան. Հայաստանը պետք է պատրաստի վիճակում պահի պաշտպանական հնարավորությունները

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել արգենտինական «Clarín» թերթին, պարբերականն այն վերնագրել է «Հայաստանի վրա հարձակումը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների և Թուրքիայի հավակնությունների հետ»։

Հարցազրույցում դեսպան Էսթերա Մկրտումյանը զգուշացնում է, որ իրավիճակը շատ անկայուն է Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը վերջին երկու շաբաթների ընթացքում չորս անգամ հարձակում է գործել հայկական գյուղերի ուղղությամբ` կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Կա շուրջ քսան զոհ, վնասվել են ջրամատակարարման համակարգեր և էլեկտրական ցանցերը: Առկա է հակամարտության ծավալման մտավախություն մի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան մեծ դերակատարում ունի որպես Ադրբեջանի իշխող դինաստիայի դաշնակից:

Հարց. Արդյո՞ք առաջին անգամ է հարձակման ենթարկվում Հայաստանի սահմանը:
Էսթերա Մկրտումյան. Առաջին անգամ է, որ հարձակումն ունի նման ծավալ՝ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Տեղագրական առումով, Տավուշի մարզի հայկական գյուղերը շատ մոտ են գտնվում միջազգային սահմանին և բավականին հասանելի թիրախ են հանդիսանում: Տեղի է ունեցել չորս հարձակում, ինչի հետևանքով երկու կողմերում էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել:

Հարց. Ադրբեջանը պնդում է, որ հայկական զինված ուժերն են հարձակվել իրենց զորքերի վրա:
Էսթերա Մկրտումյան. Այդ հայտարարություններն անհիմն են և որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում` հաշվի առնելով հատկապես Տավուշի մարզի գյուղերի և քաղաքների խոցելիությունը:

Հարց. Ի՞նչ եք կարծում, որո՞նք են հատկապես այս պահին Ադրբեջանի կողմից հարձակման դրդապատճառները:
Էսթերա Մկրտումյան. 1991թ.-ին, Խորհրդային միության կազմալուծման արդյունքում իր անկախացումից ի վեր, Ադրբեջանում ներքաղաքական գործընթացներն անկայուն զարգացում են ունեցել՝ հանգեցնելով ներկայիս դինաստիային բնորոշ և ավտորիտար ռեժիմին: Ինչպես պատահում է ամբողջատիրական ռեժիմների մեծամասնության պարագայում, փորձ է արվում ներքին խնդիրները և բնակչության դժգոհությունները քողարկել արտաքին բախումներով` երկրում ավելի խորացնելով ազգայնական տրամադրությունները:

Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարակվածության մակարդակը, սանիտարահիգիենիկ պատրվակներով անձի ազատությունների սահմանափակումները, ոչ այնքան բազմազան տնտեսության հիմնական աղբյուր հանդիսացող նավթի գնի կտրուկ անկումը, ինչպես նաև առկա սոցիալական ծանր իրավիճակը, երկրի արևմտյան հատվածում ջրային պաշարների սահմանափակումները, ռեժիմի դեմ համատարած բողոքի համատեքստը, պետական համակարգում առկա կոռուպցիան, հայկական բանակի հաջողությունները, Հայաստանի դեմ իրականացված հարձակումների ընթացքում ադրբեջանցի գեներալի մահը և վերջին ժամանակներս սպառազինման մրցավազքում ծախսերի հիմնավորման անհրաժեշտությունն այս հարձակումների հիմքում ընկած պատճառներն են:

Հարց. Պատրաստվում է արդյո՞ք Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալել: Արդյո՞ք հենց այդ նպատակով է վերջինս հզորացել իր սպառազինությունները:
Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանը սպառազինությունների մրցավազքը դարձրել է պետական քաղաքականություն: Զենքի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կամքը կոտրելու նկրտումները հակասում են համայն մարդկության խաղաղասիրական ձգտումերին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Ադրբեջանական կողմի ռազմատենչ վերաբերմունքին և սպառազինությունների հարստացմանն ի պատասխան` Հայաստանը պետք է պատրաստի վիճակում պահի պաշտպանական հնարավորությունները՝ իր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Հարց. Կա արդյո՞ք Հայաստանում Ադրբեջանի հետ պատերազմի մտավախություն: Հնարավո՞ր է նման սցենար:
Էսթերա Մկրտումյան. Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից բանականության հետ որևէ աղերս չունեցող ատելության հռետորաբանությունը, որով քարոզում են ոճրագործությունների կատարել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, ինչպես նաև Ալիևի և իր գործընկերների կողմից համաշխարհային մակարդակով հայ ժողովորդին դատապարտող մշտական հայտարարությունները` Հայաստանը կարող է ակնկալել Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես վերջին օրերին ականատես եղանք, անմիջականորեն Հայաստանի դեմ իրականացվող ցանկացած անկանխատեսելի գործողություններ: Որևէ սցենար չի բացառվում և պետք է պատրաստ լինել ցանկացած արտակարգ իրավիճակի:

Հարց. Արդյո՞ք Ադրբեջանը սպառնացել է հարձակման ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը:
Էսթերա Մկրտումյան. Այո', ճիշտ է: Այդ հայտարարությունները հնչել են անմիջապես Բաքվի պաշտպանության նախարարությունից, որը, որպես ուղիղ սպառնալիք, նշում է, որ Ադրբեջանն ունի Մեծամորի ատոմակայանը հրթիռային հարձակման ենթարկելու համար անհրաժեշտ զենքերը: Սա աննախադեպ է միջուկային կայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրման ժամանակներից ի վեր: Այդ անպատասխանատու հայտարարությունը, կարծես թե, հաշվի չի առնում այն փաստը, որ նման հարձակումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ և տարածաշրջանային մասշտաբով հանգեցնել բնապահպանական և մարդասիրական աղետի:

Հարց. Ի՞նչ դեր է կատարում Թուրքիան այս ճգնաժամում:
Էսթերա Մկրտումյան. Թուրքիան լիովին սատարում է Ադրբեջանին, ինչը վերջերս վերահաստատել է իր նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հայտարարություններով: «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի և տարածված կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն ընգծում են իրենց ծագումնաբանական ընդհանրությունը, ազգային, մշակութային, լեզվական և կրոնական ընդհանուր ինքնությունը, ինչպես նաև համընդհանուր շահերն ու Հայաստանի նկատմամբ թշմանանքը:

Այս տարածքներում Հայաստանի պատմությունը սկսվել է ավելի քան երեք հազարամյակ առաջ, միջնադարյան ժամանակաշրջանի ավարտին, Կենտրոնական Ասիայից մոնղոլական և թուրքական հորդաների ժամանելուց ավելի քան երկու հազար տարի առաջ; Պատմությունը չի արձանագրել մեկ այլ երկիր, որը մի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելուց հետո, բացահայտ կերպով սատարի նույն ժողովրդի դեմ ագրեսիան և ամբողջ աշխարհով հայտարարի իր մտադրությունների մասին:

Հարց. Ո՞րն է գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը:
Էսթերա Մկրտումյան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան, համանախագահում են Մինսկի խումբը, որը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ վարելու միջազգային հիմնական մարմինն է և գործում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի մանդատներով: Հետևաբար, այս երկրները խորապես խաղաղության կողմնակից են:

Այն դեպքում, երբ նշվում է, որ վերջնական լուծումը հնարավոր է ուժի կամ ուժի սպառալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա իրականացման դեպքում, Ադրբեջանն ուղղակիորեն դեմ է, որ այդ տարածքներում հազարամյակներ շարունակ ապրող ժողովուրդը որոշի իր ճակատագիրը և ապագան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}