Պետք է արգելել Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից սննդամթերքի ներմուծումը. ՍԱՊԾ նախկին պետ
«2011-17 թթ ներառյալ նույնիսկ այն փաստաթղթերը, որոնք հասանելի են, հիմք են տալիս կասկածելու, որ Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի ողջ կառավարումը հանձնված է երկրորդ երկրին, մասնավորապես ԱՄՆ-ին»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց ՍԱՊԾ նախկին պետ, փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։
Նրա խոսքով Հայաստանում ԱՄՆ կողմից կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագիրը դե յուրե սկսվել է 2009 թ-ին և դե ֆակտո 2010 թվականից, իսկ 2008 թ-ից ԱԻՆ-ը ներկայացնում էր Հայաստանին այդ ծրագրի բանակցություններում:
Նա հայտնեց, որ բազմիցս գյուղատնետսության և առողջապահության ոլորտի մասնագետներին հորդորել է աշխատել թափանցիկ, որովհետև այս ոլորտը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գլոբալ մակարդակով երկրների զինված ուժերի, այնպես էլ մեր թշնամի երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար: Վերջիններս ակտիվորեն ներառված են ԱՄՆ կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագրում։
Գրիգորյանի խոսքով, ՀՀ-ում ինֆկցիոն հիվանդությունների՝ այդ թվում հատուկ վարակիչ հիվանդությունների ոլորտում տեղի ունեցող բոլոր գործողությունները համակարգվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից, որն ըստ իր ունեցած տվյալների հանդիսանում է ԱՄՆ-ի կենսաբանական հետախուզության կենտրոնական միավորը Հայաստանում: Բացի այդ Հայաստանի մարզերում գործում են 11 այլ միավորներ, որոնք տեղից հավաքագրում են տեղեկատվությունը և ուղարկում են ինչպես Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնին, այնպես էլ Վրաստանաի: Որպես իր դատողության ապացույց՝ Գրիգորյանը բերեց այն տեղեկությունը, ըստ որի 2015-ն հայաստանում անջատած ժանտախտի հարուցիչները, հայտնվել էին Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Լուգարի լաբորատորիայում, որտեղ անցկացվել են դրանց հետազոտությունները: Ըստ բանախոսի, ժանտախտի հարուցիչը համավրում է Ա խմբի կենսաբանական զենքի համար օգտագործվող հարուցիչներից մեկը:
Բանախոսը հայտնեց, որ 2012 թվականին Հայաստանում սիբիրախտի բռնկման դեպքն աննախադեպ էր եղել, երբ պաշտոնական տվյալներով հիվանդացել էին 52 մարդ, այն դեպքում, երբ նույնիսկ խորհրդային շրջանում վարակվում էին 1-2 մարդ: Գրիգոր Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ բռնկումից երկու շաբաթ առաջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ԱՄՆ-ից ստացել էր սիբիրախտի ախտորոշման նորագույն սարքավորումներ: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ այն զուգադիպություն է, ինչին բանախոսը չի հավատացել: Վերջինիս խոսքով 2017 թվականին էլ Արծվաբերդ համայնքում է տեղի ունեցավ Տուլարեմիայի բռնկում, որի ժամանակ մի ամբողջ գյուղ վարակվել է, իսկ այն համարվում է Բ խմբի կենսաբանական զենքի հարուցիչ:
«Երբ որ ակնհայտորեն Թուրքիան և Ադրբեջանը սպառնում են Հայստանի անվտանգութանը և տարածքային ամբողջականությանը, գտնում ենք անհրաժեշտ դադարեցներ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հրամանը, համաձայն որի, հանվեց արգելքը Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստան կենդանական հումք, մթերք և սննդամթերք ներկրելու վրա»,- հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետը՝ նկատելով, որ Հայաստանը և Արցախը գտնվում են վտանգավոր իրավիճակում, քանի որ վերոհիշյալ թշնամի երկրները և Պակիստանը, որտեղից ներմուծումներ են արվում, ներգրավված են կենսաբանական զենքի տարածման գործում: