Լիդիանի նախկին աշխատակիցները ոստիկանությանը մեղադրում են անգործության մեջ
Լիդիան Արմենիայի նախկին աշխատակիցների նախաձեռնող խումբը՝ Լիանա Հովսեփյանն ու Արթուր Հովսեփյանը, Լիդիանի նախկին աշխատակիցների շահերի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Մելքումյանը այս տարվա փետրվարին հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։
Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց՝ մոտ 300 նախկին աշխատակից միանալու են հայցին։ Հայցվորները դատարանից պահանջելու են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։ Նրանք ակնկալում են օրենքի վերակագնում։
Նրանք նշում են, որ դրական վճռի դեպքում, պահանջելու են իրենց կորսված աշխատավարձի փոխհատուցում պետությունից, քանի որ ոստիկանության անգործության հետևանքով է, որ նրանք կորցրել են իրենց աշխատանքը։
Ըստ փաստաբանի, հայցվորները կարող են պահանջել նաև իրենց ակնկալիք 10 տարվա աշխատավարձը ու հաշվի առնելով, որ Լիդիանի աշխատակիցները հիմնականում բարձրակարգ մասնագետներ էին՝ ինժեներ, երկրաբան, ֆինանսիստ, ստացել են բարձր աշխատավարձ։ 300 հոգու 10 տարվա աշխատավարձը հանրագումարում կարող է կազմել մինչև 30 միլիոն դոլար։ Եթե Հայաստանյան դատական ատյաններում հայցը չբավարարվի, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նրանք նշում են՝ պայքարում պատրաստակամ են գնալ մինչեւ վերջ և խնդրի լուծում չստանալու դեպքում իրենց ոտնահարված իրավունքները վերակագնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջելով տարիների կորսված աշխատավարձի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- «Լիդիան». Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- «Լիդիան»-ը գույքագրումից հետո կդիմի իրավապահներին
- Շիրակ Բունիաթյան. «Լիդիան»-ն օգտվում է երկրում ստեղծված իրավիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան