«Հրապարակ». «Բակո Սահակյանը քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը չի պարփակվել իր տանը, մեր տեղեկություններով՝ նա վերջին շաբաթներին արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով։ Մտադիր է հասարակական ակտիվություն դրսևորել։
«Ուշի-ուշով հետևում է նաև տարածաշրջանային զարգացումներին»,- ասաց նախկին նախագահի մերձավորներից մեկը։ Իսկ քաղաքական կյանքն այլևս չի՞ գրավում նրան։ «Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»։
Նշենք նաև, որ օրերս Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս Արցախ էր մեկնել անձնական նպատակներով, այնտեղ այցելել է հայրական օջախ, ընկերական հանդիպումներ է ունեցել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակիչի, Արշավիր Ղարամյանի և այլոց մասնակցությամբ, զրուցել է Արցախի շուրջ և տարածաշրջանային զարգացումներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում