Ռոբերտ Քոչարյանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սկզբունքի մասին
1988 թվականից ի վեր Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա։Սա է Արցախի հարցի լուծման բանաձևը։ Երեք հեռուստաընկերությունների հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ,որը մեզ համար անբարենպաստ դաշտ է։Այս դաշտում հարցը մեզ համար բարենպաստ լուծում չունի։ Իմ մտահոգությունը կապված է նրա հետ, որ հիմա հասականալի չէ, թե հարցի կարգավորումն այսօրվա իշխանությունը ինչ սկզբունքների վրա է տեսնում։ Ես չեմ հասկանում ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստան է և վերջ»։ Փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Եվ սրա հետ զուգահեռ ասվում է , որ պետք է լուծում, որը կբարավարարի կոնֆլիկտի բոլոր կողմներին։Ես փորձում եմ հասկանալ ,թե ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևն այն լուծման հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում, թե այդ երկու բանաձևերը որտեղ են հատվում։ Եվ կարծում եմ, որ հենց այդ թելն է կտրել տրամաբանված Ղարաբաղյան հարցի կարգավորման բովանդակությունը»,-ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ալիևի կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք
- Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին