Քաղաքական 23:02 29/07/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ալիևի կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք

«1988 թվից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշմոն սկզբունքի հիմքի վրա։ Սա է Արցախի հարցի լուծման բանալին»,-երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է։ Այս դաշտում, այս սկզբունքի շրջանակներում այս հարցը Հայաստանի համար բարենպաստ լուծում չունի։

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց՝ 88-ից ի վեր չի եղել որևէ ադրբեջանցու հայտարարություն, որ Ղարաբաղը կարող է և ինքորոշվել։

«Նման հայտարարություն, նման դեպք չի եղել։ Հիմա իշխանության կողմից առաջ քաշված բանաձևերի համաձայն, կամ Ղարաբաղը պետք է հրաժարվի անկախությունից, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի Ղարաբաղի ամբողջությանը։ Ես ոչ Ադրբեջանում եմ տեսնում նման մտադրություն, ոչ Ղարաբաղում եմ տեսնում նման մտադրություն։ Հիմա հարց է առաջանում, ի՞նչ սկզբունքների շուրջ այս հարցը պետք է ստանա իր լուծումը։ Ինձ համար հասկանալի չէ, և սա մեծ մտահոգություն է առաջացնում ինձ մոտ, քանի որ մենք հնարավորություն ենք տալիս համանախագահներին իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ այս հարցի կարգավորման վերաբերյալ»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը պատահական չի համարում, որ վերակենդանացվում է  ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը, պատահական չի նաև, որ Հայաստանի նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն կամ բնակչություն։

«Սա բավականին հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հետ։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ պատահականություն չէ՞։ Միգուցե պատահականություն է։ Բայց շատ մտահոգիչ պատահականություն է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ ավելացնելով, իրեն անհգաստացնում է ամեն բան, որը տրամաբանված չէ, քանի որ չտրամաբանված ելույթներում տեսնում ես միտումնավորություն կամ էլ կարգավորման էությունը չհասկանալը, որոնք երկուսն էլ վտանգավոր են ու ձախողումն էլ դառնում է հնարավոր։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, պետք է կարդան Արցախի անկախության հռչակագիրը, և բանակցություններում բոլոր քայլերը պետք է բխեն այդ հռչակագրից։

«Ղարաբաղի Հանրապետության ձևավորման իրավական հիմքերն անխոցելի են։ Ամեն ինչի համար ինչ-որ հիմք է պետք, եթե այդ հիմքերը չկան, կամ ամեն օր նոր հիմքեր ես գտնում, կամ մտավարժանքների արդյունքում ասում ես բաներ, որոնք հարցի էության հետ որևէ աղերս չունեն, դրա հետևանքները լավ չեն լինելու։ Կրկնում եմ, վերադառնանք հռչակագրին ու բանակցություններում մեր բոլոր քայլերը տեղավորենք այդ հռչակագրի շրջանակներում։ Այդ դեպքում մենք երբեք խնդիրներք չենք ունենալու, իրար չենք հակասելու, լինելու ենք հետևողական, հասկանալի և կանխատեսելի»,-ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե դուրս են գալու բանակցություններից, Ռոբերտ Քոչարյանն այն շանտաժ որակեց։

«Իհարկե բանակցություններն ավելի լավ են, քան որևէ պատերզմ, բայց ենթարկվել շանտաժի, ուղղակի չի կարելի։ Սա այն դեպքն է, որ պետք է սկզբունքայնություն դրսևորվի նույնիսկ ռիսկերի պարագայում։ Մենք 88 թվից միշտ եղել ենք ռիսկային իրավիճակներում, գնացել ենք այդ ռիսկերին և հաջողել ենք։ Ռիսկ կա, շանտաժին չպետք է ենթարկվենք, կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք, որևէ պարագայում»,-ընդգծեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}