Օլիմպիական խաղերի մեկնարկից չորս տարի առաջ բացվել է «Փարիզ-2024» ակումբը
33-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից չորս տարի առաջ, հատուկ երկրպագուների համար, բացվել է «Փարիզ -2024» անվանումով ակումբը։ Անդամագրված մարզասերները կհանդիպեն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նշանավոր մարզիկների հետ, կմասնակցեն հետաքրքիր մարզամշակութային մրցույթների, միջոցառումների և այլն։
Հայտնի է ֆրանսիացիերի կիրքը արկածների և սպորտի նկատմամբ, որի արդյունքում երկրի բնակչության 84 տոկոսը աջակցում է օլիմպիական խաղերի անցկացմանը, - ասել է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն։
Հարկ է ասել, որ «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը՝ Լուսինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները