Ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևի ԿԳՄՍ նախարարի լայվին. դիմորդի ծնող
«Ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևի, տեսնի, թե երբ պետք է ԿԳՄՍ-ի նախարարը լայվ մտնի, որպեսզի տեսնի, թե նա ինչ է խոսում»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված ընդունելությանը հայտնեց ԲՈւՀ-երի ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավոր ստացած և չընդունված դիմորդների ներկայացուցիչ, դիմորդի ծնող Մասիս Բադալյանը:
Վերջինս նշեց, որ դիմորդները սկսել են հայտերն ուղարկել մայիսի 25-ից, իսկ ընդունելության նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ից: Նկատելով, որ ԿԳՄՍ նախարարը Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ պնդել էր, որ դեռ ապրիլի 30-ին հայտնել է նոր կարգի գործելու մասին՝ դիմորդի ծնողը օրինաչափ հարց բարձրացրեց, թե ինչ իրավունքով է նախարարը հայտնում մի որոշման մասին, որը դեռ չէր ընդունվել, ինչը օրենքի խախտում է:
Ըստ ծնողի, պատշաճ կարգով չի իրականացվել իրազեկում, և ԳԹԿ աշխատակիցները ու ԿԳՄՍ նախարարը թույլ են տվել խախտումներ:
«Թող ԿԳՄՍ նախարարը և ԳԹԿ աշխատակիցները բարի լինեն ընդունել իրենց սխալները, ամոթ բան չէ, այն տղամարդկություն է, շտապել են՝ այդ պատճառով էլ սխալվել են»,- հայտնեց Մասիս Բադալյանը և շեշտեց, որ դրանից հետո պատասխանատուները պետք է ներկայացնեին չընդունված դիմորդների խնդրի լուծումները:
Քաղաքացիները պահանջում են վերականգնել սահմանադրական նորմի պահանջը՝ սովորելու իրավունքը: 87 դիմորդ լիազորագիր է ներկայացրել փաստաբանական խմբին իրենց իրավունքը դատարանում ներկայացնելու համար:
Նշենք, որ դիմորդների խմբին և նրանց ծնողներին ընդունեցին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Մեր բոլոր դիմումները ԿԳՄՍ նախարարին և ԳԹԿ կենտրոնին եղել են ապարդյուն, նրանցից որևէ մեկը չի ցանկացել մեր խնդրին տալ արժանահավատ լուծում: Խնդրում ենք, հարգելի պատգամավորներ, գոնե երկրի օրենսդիր մարմնի միջոցով խնդրին հստակ լուծում տալ»,- կոչ արեց Բժշկական համալսարան դիմած և բարձր բալով չընդունված Արտուշ Հովսեփյանը:
Մասիս Բադալյանն էլ հայտնեց, որ երկու անգամ հանդիպման խնդրանքով դիմել են ԿԳՄՍ նախարարին և մերժվել են:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնեց, որ միանշանակ կիսում է հնչած տեսակետները, որ թույլ են տրվել սխալներ և հաշվի չեն առել կորոնավիրուսի հանգամանքը, քանի որ եթե մի քանի քննություն լիներ՝ այդ խնդիրը չէր առաջանա:
Պատգամավորը հայտնեց, որ այդ խնդրով նամակ է ուղղել ԿԳՄՍ նախարարությանը:
Դիմորդները պատգամավորներին ներկայացրեցին նաև իրենց լուծումը, ըստ որի, չընդունված դիմորդների համար բուհերում պետք է ավելացվի համապատասխան տեղեր:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն էլ հայտնեց, որ երեք խմբակցություններով կդիմեն նախարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Դիմորդը 20 միավորով ընդունվել է վճարովի համակարգ
- «Պահանջատեր դիմորդ»-ի փաստաբանական թիմն այսօր հայցեր կներկայացնի դատարան
- Նունե Ամիրյան. Անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների
- Արթուր Վանեցյան. Կանգնում եմ դիմորդների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին
- ԿԳՄՍ շենքի դիմաց դիմորդները երգով շնորհակալություն հայտնեցին իրենց հետ պայքարող մայրերին
- Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
- Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
- Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան
- Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
- Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ծնողները կդիմեն դատարան
- ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան