«Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով»
Նոր տեսակի կորոնավիրով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում բարելավվել է։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին։ Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե համեմատությունը հարաբերական է, քանի որ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով։Այս ընթացքում Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից։ Բայց որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում, ակնհայտ է։»,-ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով ՝ իրավիճակի բարելավումը կապված է նաև Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային քայլերի հետ, այն է՝ փակ և բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը։
Հարակից հրապարակումներ`
- Աշակերտուհին գանգատվել է հոգնածությունից և քնած ժամանակ մահացել կորոնավիրուսից
- Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել
- Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավոր գինը
- 29.07.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 308 նոր դեպք է գրանցվել
- Կամավորներն այնքան հերոս են, որքան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները
- Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը
- Մուրացանում բուժվել է կորոնավիրուսով հիվանդ մինչև երկու ամսական 59 երեխա
- 28.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, 239 նոր դեպք է գրանցվել
- ԱՀԿ ղեկավար. Գլոբալ կորոնավիրուսային պանդեմիան ուժեղանում է