Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկտամամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.
Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։
Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։
Ո՞րն է այս ամենի պատճառը։
Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի։
Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։
Այս ամենը քաղաքական իշխանության կողմից «Հայրենիք» կուսակցությունը և դրա ղեկավար Արթուր Վանեցյանին վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է։
Նիկոլ Փաշինյանին հիշեցնում եմ, որ ցանկացած իշխանություն, որն ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացնում է այսպիսի քաղաքական հետապնդումներ, դատապարտված է պարտության։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են…
Հ.Գ. Արթուր Վանեցյանն առավոտյան 10:00-ին կայցելի ԱԱԾ վարչական շենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան