Թրամփը կասկածում է Գերմանիային Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր տարակուսանքը, թե ինչու ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Գերմանիային Ռուսաստանից, երբ Բեռլինը էներգիոռեսուրսներ է գնում Մոսկվայից: Այս մասին գրում է Ria-ն։
«Գերմանիան Ռուսաստանին վճարում է տարեկան միլիարդավոր դոլարներ էներգիայի համար, իսկ մենք պետք է պաշտպանենք Գերմանիային Ռուսաստանից: Սա ի՞նչ է նշանակում», - գրել է Թրամփը Twitter-ում:
Թրամփը նաև նշել է, որ բացի այդ, Գերմանիան չի վճարել ՆԱՏՕ-ին իր պարտավորության 2 տոկոսը:
«Այսպես որ, մենք դուրս ենք բերում մեր որոշ զորքեր Գերմանիայից»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ մոտ 12 հազար ամերիկյան զորքեր դուրս կբերվեն Գերմանիայից, որոնց մեծ մասը (6,4 հազար) կվերադառնան տուն, իսկ մնացած մասը վերաբաշխվելու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներ, ներառյալ Իտալիա և Բելգիա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան