Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը. Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը, իմ շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնելու է Ռուբեն Մելիքյանը (Ruben Melikyan): Էն, որ ասում ինք թեժ աշուն նաև սա նկատի ունեինք էլի: Դատական նիստերը սկսվելու են սեպտեմբերից:
Հ.Գ. Ի դեպ այսօր դատարանի դիմացից այս նկարում պարոն Մելիքյանն ի սոլիդարություն իմ` բաց տարածքներում դիմակ չկրելու սկզբունքի հանեց նաև իր դիմակը»:
Նշենք, որ Ն.Սամսոնյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը» վերնագրով գրառում էր արել: Այնուհետև հրավիրվել էր ՀՔԾ, ինչն էլ Սամսոնյանը կապում էր այդ գրառման հետ։«Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է, 90 տոկոսով վստահ եմ, որ այդ գործն է: Ըստ էության, չի հերքվել այն տեղեկատվությունը, որը ես տվել եմ, ավելին՝ գործը հարուցվել է այնպիսի հետաքրքիր ձևակերպումով, որը բավականին հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի», -նախքան ՀՔԾ մտնելը լրագրողներին ասել էր Նարեկ Սամսոնյանը՝ այս տարվա հունվարի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Նարեկ Սամսոնյան. Ծառուկյանի վրա չկա «տուշոնկաների» տեսանյութ, սարքել են կեղծ փաստաթղթեր
- ՀՔԾ. Նարեկ Սամսոնյանի գործը հանձնվել է դատախազին
- ՀՔԾ. Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը
- Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում է, այս անգամ՝ որպես մեղադրյալ
- Նարեկ Սամսոնյանի հնչեցված հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ն է հանդես եկել
- Նարեկ Սամսոնյան. ՀՔԾ-ն, ըստ էության, հաստատեց իմ կողմից հայտնած տեղեկությունները
- Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
- ՀՔԾ. Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է` բացատրություն տալու
- Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին