«Լիդիան»-ի նախկին աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով թույլ տալ Ամուլսարի հանքի շահագործումը։ Նրանք նշում են՝ աշխատանք են ուզում ապրելու համար։
«Ամբողջ համայնքը սոված կոտորվում է։ Մենք ցուցարար չենք, ոստիկանությունն ասում է՝ բերման ենք ենթարկում, ինչի՞ համար, կառավարության դեմ ոչինչ չունենք, եկել ենք, ասում ենք՝ մեր աշխատանքի իրավունքը վերականգնեք։ Էլ ատյան չմնաց, որ չդիմենք , երկու տարի լռել էինք, սպասում էինք։ Երկու հազար ընտանիք սոված է մնացել, մարդիկ թողել են, գնացել են երկրից, հազար երկու հարյուր ստորագրություն եմ բերել, որ կանգնած են մեր կողքին»,-ասաց «Լիդիան»-ի նախկին աշխատակիցներից մեկը՝ ավելացնելով, եթե վախի մթնոլորտը վերացվի, իրենց կողքը կանգնածների թիվը կավելանա։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ իրավական որևէ խոչընդոտ չկա հանքի շահագործման համար։
Նրանք նշում են, երկու տարվա ընթացքւոմ դիմել են պետական բոլոր մարմիններին, պաշտոնյաներին, խնդրին որևէ լուծում չի եղել։
Այն հարցին, թե բնակիչները նշում են, որ հանքի շահագործումը կվնասի շրջակա միջավայրին, ակցիայի մասնակիցն արձագանքեց.
«Ախպոր պես, ինձ մի ասեք, բնակիչները, 15-20 հոգին ձեր համար բնակի՞չ է»։
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրեցին, որ հավաքն անօրինական է, կոչ արեցին դադարեցնել այն, սպառնացին՝ վարչական պատասխանատվության ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- Լիդիանի նախկին աշխատակիցները ոստիկանությանը մեղադրում են անգործության մեջ
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա