Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը կառավարության նիստում ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նույն օրը` հուլիսի 30-ին, նշանակվել նախարարի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
- Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար
- Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից