
Սիրիան կկառուցի նոր Սուրբ Սոֆիա Ռուսաստանի աջակցությամբ՝ որպես Թուրքիայի դեմ բողոք
Լիբանանի «Ալ-Մոդոն» լրատվամիջոցի փոխանցմամբ ՝ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ կկառուցի Սուրբ Սոֆիայի կրկնօրինակը՝ որպես թուրքական ռեժիմի դեմ բողոքի, որը Այա Սոֆիան մզկիթի վերածեց:
Սիրիայի պրոկառավարական Ազգային պաշտպանության ուժերի միլիցիայի առաջնորդ Նաբեբուլ Ալ-Աբդուլլահը հավանություն է ստացել Համայի Մետրոպոլիտեն եպիսկոպոս Նիկոլա Բաալբակիից՝ Համայի նահանգի Սկալբիա քաղաքում նոր եկեղեցի կառուցելու համար:
Ինչպես գրում է Greek City Times-ը, Սկալբիայի ավելի քան 17,000 բնակիչների ճնշող մեծամասնությունը հույն ուղղափառներ են:
Ալ-Մոդոնը նշել է, որ եկեղեցու կառուցման համար ֆինանսավորումը Ռուսաստանի կողմից գործնական և անուղղակի առաջին արձագանքն է, որն իր զայրույթն է հայտնել Թուրքիայի դեմ՝ Սուրբ Սոֆիան վերափոխելու համար:
Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ «ի տարբերություն Թուրքիայի, Սիրիան մի երկիր է, որն ակնհայտորեն ցույց է տալիս խաղաղ և դրական միջկրոնական երկխոսության հնարավորությունը», հավելելով, որ «Ռուսաստանում ուղղափառ քրիստոնյաները կարող են օգնել Սիրիային շինարարության հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից չի ստացել Սուրբ Սոֆիան պահպանելու անհրաժեշտ երաշխիքներ
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին
- Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարները կփակվեն միայն նամազի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին